Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ինքնուրույն որոշումներ կայացնելու հարցում մեր երկիրը սահմանափակվել է» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
saqunc

4 տարի առաջ, սեպտեմբերի 3-ին,  մեկ գիշերվա ընթացքում, Սերժ Սարգսյանը որոշեց չստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ու դրա փոխարեն անդամակցել նորաստեղծ Մաքսային միությանը, որն էլ հետագայում դարձավ ԵԱՏՄ: «ՀՀ-ն իր վիճակով դարձավ ավելի խոցելի , թե քաղաքական, թե սոցիալական, թե անվտանգության բնագավառներում, որովհետեւ ինքնուրույն որոշումներ կայացնելու հարցում մեր երկիրը սահմանափակվել է»,- ասում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Հուսադրող չեն նաեւ  տնտեսական ցուցանիշները: Դրա մասին են վկայում անգամ պաշտոնական վիճակագրական տվյալները: Օրինակ՝ 2017թ. առաջին 5 ամիսների դրությամբ, ԵԱՏՄ-ի շրջանակներում փոխադարձ ապրանքաշրջանառությունը անդամ-երկրների միջեւ կազմել է 20,5 մլրդ դոլար։ Հայաստանի մասնաբաժինը այստեղ ընդամենը 0.9%  է՝ ամենաքիչը ԵԱՏՄ անդամ երկրներից: ՀՀ-ԵԱՏՄ առեւտրաշրջանառությունը կազմում է 620 միլիոն դոլար: Այս թվի 97.6%-ը կամ ավելի քան 605 միլիոն դոլարը, Ռուսաստանի հետ կատարվող առեւտուրն է: Այսինքն, մյուս երկների հետ առեւտուրը եղել է  չնչին:  Մասնագետները վատթարացում են նկատում նաեւ մարդու իրավունքների պաշտպանության ու անվտանգության ոլորտներում։ «Ապօրինի բերման ենթարկվածների թիվը, 2013 թվականից հետո կտրուկ աճել է: Առաջին քաղբանտարկյալներն ի հայտ եկան հենց 2013-ին՝ Շանթ Հարությունյան եւ ընկերներ: Մյուս կողմից, անվտանգության խոցելիությունը՝ մինչեւ 2013 թվականը մահացության դեպքերի միայն 20 տոկոսն էր հրադադարի ռեժիմի խախտման հետեւանք,  2013-ից հետո մինչեւ 55 տոկոսը»: ԵԱՏՄ  անդամակցությունից հետո դրական փոփոխություն չեն  նկատում նաեւ մեր քաղաքացիները: «Ոչ մի բան չի փոխվել, սաղ նույնն ա, որ գնում են Ռուսաստան՝ ազա՞տ ա , թե՞ բեռներն են ազատ  գնում գալիս»։ «Սոված երկիրը ո՞նց կարա մեզ տեր լինի, մի երկիր, որ մեզանից էլ սոված ա»։ «Մեզ նեղ շրջանակի մեջ գցեցին, մենք հանգիստ կարող էինք ԵՄ-ի հետ քայլել»: Մանրամասները՝ տեսանյութում