A
A
Դենիել Կոուդերին դիմացավ մինչեւ 39-րդ քայլը. Արոնյանը հաղթեց (տեսանյութ)
Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը խնդիրներ չունեցավ հարավաֆրիկացի Դենիել Կոուդերիի հետ երկրորդ պարտիայում եւ հանգիստ հաղթահարեց շախմատի տղամարդկանց աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլը: Սեւերով հանդես եկող մեր գրոսմայստերը շատ հանգիստ սկսեց պարտիան եւ սպասողական մարտավարություն ընտրեց, քանի որ, երեկ կայացած առաջին տուրում հաղթանակ էր տարել եւ առջեւում էր հաշվի մեջ: Աֆրիկացի շախմատիստը փորձեց տիրել նախաձեռնությանը, բայց՝ ապարդյուն: Իսկ ահա Լեւոն Արոնյանն իր բարձր կարգի հաշվին նախ զինվոր շահեց, ապա դիրքային մեծ առավելություն ստացավ: Դենիել Կոուդերին դիմացավ մինչեւ 39-րդ քայլը: Այդպիսով, մեր շախմատիստը հաղթեց 2:0 ընդհանուր հաշվով եւ մտավ 1/32 եզրափակիչ փուլ: