Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հավաքականը հանդես կգա կարմիր մարզաշապիկով

Սպորտ
sport-hajastan-dania-gujn-4.09.

Ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնության Հայաստան – Դանիա խաղից առաջ տեղի ունեցած կազմակերպչական ժողովի ընթացքում հաստատվել են թիմերի մարզաշապիկների գույները: Ինչպես հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը, մեր հավաքականը կխաղա ամբողջությամբ կարմիր, իսկ դարպասապահը՝  կանաչ գույնի մարզազգեստով: Դանիայի հավաքականը ընտրել է ամբողջությամբ սպիտակ գույն, իսկ  դարպասապահը՝ դեղին: Հիշեցնենք, որ Հայաստան – Դանիա ֆուտբոլային հանդիպումը տեղի կունենա այսօր, Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 20:00-ին: