Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Րաֆֆի Հովհաննիսյանն Արցախում եւ Դանիայում

Քաղաքականություն
Raffi-HovannisianJoseph-Daul

Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը՝ Հայաստանի առաջին արտգործնախարարը եւ «Ժառանգություն» կուսակցության ներկայիս նախագահը, այսօր մեկնել է Դանիայի Թագավորության մայրաքաղաք, որտեղ սեպտեմբերի 4-5-ը կմասնակցի ու ելույթ կունենա Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) վեհաժողովում եւ կհանդիպի ԵԺԿ նախագահ Ջոզեֆ Դոլի հետ: Րաֆֆի Հովհաննիսյանի կոպենհագենյան աշխատանքային այցին նախորդել էր նրա մասնակցությունը սեպտեմբերի 1-2-ը Արցախի Հանրապետության հիմնադրման 26-ամյակի առթիվ Ստեփանակերտում եւ Շուշիում տեղի ունեցած պաշտոնական տոնակատարություններին: Վարդենիս-Մարտակերտ նորաբաց մայրուղին անցնելիս Րաֆֆի Հովհաննիսյանին ողջունել են Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի գյուղապետը, ինչպես նաեւ ուսումնական տարվա սկիզբն ու «առաջին զանգը» նշող՝ տեղի դպրոցի տնօրենը, աշակերտները եւ ուսուցիչները:   «Ժառանգություն» կուսակցություն