A
A
Ազգային ժողովի շենքում ռումբ չի հայտնաբերվել
Սեպտեմբերի 2-ին, ժամը 06:56-ին ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան 19 հասցեում գտնվող Ազգային ժողովի շենքում ռումբ կա տեղադրված: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Դեպքի վայրում է գտնվել ԱԻՆ ՓԾ ՔՊ վարչության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատի հրամանատարը: Տեղազննման արդյունքում ռումբ չի հայտնաբերվել: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը: Հիշեցնենք, երեկ էլ կեղծ ահազանգ էր եղել Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության շենքում ռումբի գոյության մասին: