A
A
ԱԺ շենքում սակրավորների աշխատանքը դեռ շարունակվում է
Այս պահին ԱԺ շենքում դեռ շարունակվում են ռումբի ահազանգով այնտեղ մեկնած ԱԻՆ եւ ոստիկանության աշխատանքները: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Բաղդասարյանը՝ ավելացնելով՝ քանի որ ԱԺ շենքը բավականին մեծ տարածք է ընդգրկում, այդ պատճառով բավականին երկար կտեւի տարածքի տեղազննումը. «Դեռ աշխատանքների ավարտ չի հայտարարվել»: Նա նաեւ նշեց, որ այս պահին տեղում աշխատում են ԱԻՆ սակրավորների ջոկատը, ոստիկանության եւ ԱԱԾ համապատասխան ծառայությունների ուժերը. «Տարածքը սահմանազատված է: Ահազանգի պահին շենքի ներսում ինչ աշխատակից եղել է, տարհանվել է»: Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ժամը 06:56-ին ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան 19 հասցեում գտնվող Ազգային ժողովի շենքում ռումբ կա տեղադրված: