Ս. Լավրով. ԼՂ հիմնախնդիրը հնարավոր կլիներ կարգավորել, եթե ՆԱՏՕ-ն չլիներ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովըհայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունըվաղուց կարգավորված կլիներ, եթե Արևմուտքը հավատարիմ լիներ այն հայտարարություններին, որ արվել են վերջին 20 տարում: Այդ մասին նա հայտարարել է՝ ելույթ ունենալով ՌԴ ԱԳՆ արտաքին հարաբերությունների ինստիտուտի ուսանողների և դասախոսների առջև: Նախարարը նշել է, որ Ռուսաստանը պատասխանատու կողմ է, որը հստակ հավատարիմ է այն հայտարարություններին, որոնք ընդունվել են վերջին 20 տարում ԵԱՀԿ-ում և Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդում, գրում է ՏԱՍՍ-ը: «Այդ հայտարարություններում արտացոլված է Եվրաատլանտյան և Եվրասիայի տարածաշրջանում հավասար անվտանգության տարածք ձևավորելու կողմերի ցանկությունը, ինչպես նաև հավաստիացումը, որ ոչ ոք չի ամրապնդի սեփական անվտանգությունն այլոց անվտանգության հաշվին»,-ասել է նա: Միևնույն ժամանակ Լավրովը ափսոսանք է հայտնել, որ այդ հռչակագրերն այդպես էլ «թղթի վրա մնացին»: «Դրանք իրավաբանորեն պարտավորեցնող դարձնելու մեր բոլոր փորձերը մերժվեցին արևմուտքի մեր գործընկերների կողմից: Վստահ եմ, որ եթե հավասար անբաժան անվտանգությունն իրոք իրավաբանորեն պարտավորեցնող ձև ստանար, հակամարտություններից շատերը, որոնք կան Եվրոպայում, վաղուց կարգավորված կլինեին»,-ասել է նա: Ըստ ԱԳ նախարարի, դա վերաբերում է նաև Լեռնային Ղարաբաղի և Մերձդնեստրի հակամարտություններին, իսկ «ուկրաինական ճգնաժամ ընդհանրապես չէր լինի», -ասել է նա: PanARMENIAN.Net