Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիգեն Սարգսյանն ընդունել է ԻԻՀ դեսպանին և ռազմական կցորդին

Քաղաքականություն
074A6285

Oգոստոսի 31-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի և նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Մեհդի Հեյաթ Վեջդանիի հետ: ՀՀ պաշտպանության նախարարը նորանշանակ ռազմական կցորդին հաջողություն է մաղթել Հայաստանում հետագա ծառայության ընթացքում, հույս հայտնելով, որ նրա գործունեությունը կնպաստի հայ-իրանական ռազմական համագործակցության խորացմանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-իրանական երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին ու հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր