Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կվերանայվեն պետպատվեր իրականացնող ԲԿ-ների չափանիշները

Քաղաքականություն
hospital

Պետական պատվերի տեղաբաշխման մեխանիզմները կվերանայվեն։ Սա կարվի բժշկական ծառայությունների մատուցման հասցեականության և պետական միջոցների հատկացման մրցակցային և թափանցիկ մեխանիզմները ապահովելու համար։ Այս մասին այսօր հանձնարարական տվեց վարչապետ Կարեն Կարապետյանը։ Ըստ հանձնարարականի՝առողջապահության նախարարությունը երեքամսյա ժամկետում պետք է վերանայի պետպատվեր իրականացնող բժշկական հաստատությունների ընտրության չափանիշները՝ առաջնահերթություն տալով կազմակերպության ընդհանուր եկամուտների մեջ վճարովի ծառայությունների մասնաբաժնին: Ինչպես նաև պետք է պետպատվեր իրականացնող խոշոր բժշկական հաստատություններում 2017 թվականից ներդնի պարտադիր տարեկան արտաքին աուդիտի անցկացում՝ ապահովելով համապատասխան իրավական մեխանիզմներ։ Վարչապետը հանձնարարեց նաև երեքշաբաթյա ժամկետում կատարել թանկարժեք բժշկական ծառայությունների գնագոյացման վերլուծություն՝ հստակ տարանջատելով ծառայության ինքարժեքը և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ: