A
A
Քարաթափում Գորիս-Կապան ավտոճանապարհին. ճանապարհը բաց է միակողմանի
Օգոստոսի 30-ին, ժամը 21:36-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին՝ Ծակ քար կոչվող տարածքի մոտ, տեղի է ունեցել քարաթափում՝ ճանապարհը դարձելով երկկողմանի փակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 23:25-ի դրությամբ ճանապարհը միակողմանի բաց է: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: