Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միջադեպ Սեֆիլյանի «պաշտպանի» տան դիմաց. բնակիչներն ընդդեմ «Սասնա ծռերի» աջակիցների. 1-in.am (տեսանյութ)

Հասարակություն
Untitled2

Չնայած Ժիրայր Սեֆիլյանի և այս գործով անցնող մեղադրյալ Ներսես Պողոսյանի կտրուկ անհամաձայնությանը՝ հանրային պաշտպան Մարինե Թովմասյանը ստանձնել է ընդդիմադիրների պաշտպանությունը: Ակտիվիստ Վարդգես Գասպարին և «Հայ կանանց» ճակատի անդամները այսօր ակցիա իրականացրեցին Մարինե Թովմասյանի տան դիմաց: «Ժիրայր Սեֆիլյանը, որը անազության մեջ ա, նա և իրա մյուս գործընկերը, որին պարտադրել են այս հանրային պաշտպանին, ինքը զրկված ա ամենատարրական իրավունքից՝ իր բողոքի ձայնը ներկայացնելուց, որ չի ուզում էս հանրային պաշտպան կոչվածը իրեն ներկայացնի: Ես փորձում եմ էստեղ իմ ձայնը բարձրացնեմ: Ի վերջո պետք է հասկանան էս փաստաբան կոչվածները, որ իրենք իրավունք չունեն հակառակ անձի կամքին, իրենց պարտադրել», – «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գասպարին: Ավելին սկզբնաղբյուր կայքում