Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ ձյուդոյիստներն աշխարհի առաջնությունում դուրս են մնացել պայքարի կեսից

Սպորտ
judo-2

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթանում է ձյուդոյի աշխարհի առաջնությունը: Հայաստանի ձյուդոյիստներն անհաջող են հանդես եկել տարվա գլխավոր ստուգատեսում եւ դուրս են մնացել հետագա պայքարից: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն։ Այսօր 73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը հաղթանակով է մեկնարկել: Նա 1/64-րդ եզրափակչում առավելության է հասել Գանայի ներկայացուցիչ Էմանուել Նարթեյի նկատմամբ, սակայն 1/32-րդ եզրափակչում զիջել է իսրայելցի Թոհար Բուտբոլին: Նույն քաշային կարգում Արսեն Ղազարյանը մեկնարկային գոտեմարտում պարտվել է Ճապոնիան ներկայացնող Սոյչի Հաշիմիտոյին: Երեկ կանանց 52 կգ քաշային կարգում Սոսե Բալասանյանին բարդ մրցակից էր բաժին հասել: Բալասանյանը 1/32-րդ եզրափակչում պարտվել է ճապոնացի Նացումի Ցունոդային, որը դարձել է աշխարհի փոխչեմպիոն: Այսպիսով, հայ ձյուդոյիստներն ավարտեցին մրցելույթներն աշխարհի առաջնությունում: