Շենգավիթ, Էրեբունի համայնքներում օդի որակը` Նաիրիտի պայթյունից հետո
ՇՄՄՏԿ ՊՈԱԿ-ի Շենգավիթ համայնքում (Արշակունյաց 135/10) գտնվող ստացիոնար դիտակայանի տվյալների համաձայն օգոստոսի 28-ին ժամը 15:00-ից մինչև օգոստոսի 29-ը ժամը 10:00 ընկած սահմաններում կայանի շրջակայքի մթնոլորտային օդում ակտիվ նմուշառմամբ որոշված գետնամերձ օզոնի, ընդհանուր փոշու, ազոտի և ծծմբի երկօքսիդի պարունակությունները չեն գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները: Տարածքի մերձակայքում տեղադրված 6 պասիվ նմուշառիչների տվյալների համաձայն ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան 4 դիտակետում գերազանցել է ՍԹԿ-ն 1,2-1,7 անգամ: Ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան չի գերազանցել համապատասխան ՍԹԿ-ն: Նաիրիտ գործարանի մերձակայքում տեղադրված պասիվ նմուշառիչների տվյալների համաձայն ազոտի երկօքսիդի և ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիաների տվյալները բերված են ստորև աղյուսակի, գրաֆիկների տեսքով, կից ներկայացվում է նաև պասիվ նմուշառիչների տեղադրության քարտեզը:
| Դիտակետի համար | Կոորդինատներ | Ծծմբի երկօքսիդ, մգ/մ3 (ՍԹԿ=0,05 մգ/մ3) | Ազոտի երկօքսիդ, մգ/մ3 (ՍԹԿ=0,04 մգ/մ3) | |
| 15 | 40° 7' 52,2" N | 44° 30'35,1" E | 0,035 | 0,049 |
| 16 | 40° 6' 3,4" N | 44° 28' 11,6" E | 0,039 | 0,086 |
| 17 | 40° 7' 42,229" N | 44° 28' 42,297" E | 0,020 | 0,061 |
| 33 | 40° 7' 33,5" N | 44° 30' 13,6" E | 0,026 | 0,067 |
| 34 | 40° 6' 43" N | 44° 30' 28,5" E | 0,026 | 0,043 |
| 35 | 40° 6' 30,6" N | 44° 30' 26,2" E | 0,021 | 0,057 |