Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրան Ղարամյանը՝ Ֆրանսիայի տղամարդկանց առաջնության բրոնզե մեդալակիր

Սպորտ
chess-3

Ֆրանսիայում ավարտվեց երկրի տղամարդկանց 92-րդ առաջնությունը: Մրցաշարն անցկացվում էր շրջանային մրցակարգով: Երկրի չեմպիոնի տիտղոսի համար պայքարում էին 10 շախմատիստ, այդ թվում՝ 9 գրոսմայստեր: Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց հանրահայտ գրոսմայստեր Էթիեն Բաքրոն, ով 9 հնարավորից վաստակեց 6 միավոր: Նույնքան միավոր վաստակած Լորան Ֆրեսինեն արժանացավ արծաթե պարգևի: Ֆրանսիան ներկայացնող մեր հայրենակից Տիգրան Ղարամյանը վաստակեց 5.5 միավոր և դարձավ առաջնության բրոնզե մեդալակիր: Եզրափակիչ աղյուսակ