«Նաիրիտ»-ում այրվում է 4 երկաթբետոնե տարայում գտնվող քիմիական նյութը. ԱԻՆ. թարմացված (տեսանյութ)
18.08 Պարզվել է, որ Նաիրիտ 1-ի տարածքում՝ 4 երկաթբետոնե տարայում (յուրաքանչյուրը՝ մոտ 100 խմ) այրվում է էթինոլ (լաք) տեսակի քիմիական նյութ՝ ընդհանուր մոտ 200 խմ: Հրդեհաշիջմանը մասնակցում են 109 փրկարար ծառայող:
16. 42 ԱԻՆ-ը հաղորդում է.
Ժամը 15:00-ի դրությամբ «Նաիրիտ» գործարանի տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված են մեկ ավտոսանդուղք և տասնմեկ մարտական հաշվարկ, որոնցից երկուսը՝ «Նաիրիտ» գործարանի հրշեջ ջոկատից: Դեպքի վայրում են նաև ՓԾ Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակների մոնիտորինգի խումբը, ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը:
Նախնական տվյալներով հրդեհի վայրում այրվում է էթինոլ (լաք) նյութը. դեպքի վայրից հաղորդում են, որ այրվող նյութից վտանգավոր արտանետումներ չկան, բնակչությանը վտանգ չի սպառնում:
Ժամը 16:15-ի դրությամբ գործարանի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, որոնց ժամանակ ծխահարվել է երեք հրշեջ-փրկարար. նրանցից մեկին տեղում ցուցաբերվել է բուժօգնություն, իսկ մյուս երկուսը տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ և ստանալով համապատասխան բուժօգնություն՝ նորից վերադարձել են հրդեհի վայր և ներկայումս շարունակում են մասնակցել հրդեհաշիջման աշխատանքներին:
Իրականացվում են նաև հրդեհին հարակից տարրաների հովացման աշխատանքներ: Գործարանի մոտակա տարածքից բնակիչների տարհանում կազմակերպելու անհրաժեշտություն չկա, քանի որ մարդկանց վտանգ չի սպառնում:
15:35 Օգոստոսի 28-ին, ժամը 13:10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Նաիրիտ» գործարանի տարածքում պայթյունի ձայն է լսվել և հրդեհ է բռնկվել:
Հրդեհի բարդության «թիվ 3» կանչով դեպքի վայր են մեկնել տասներկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:
Ժամը 14:00-ի սահմաններում հրդեհը մեկուսացվել է, կրակի տարածման վտանգ չկա. այրվող նյութը վտանգ չի ներկայացնում:
Ժամը 15:00-ի դրությամբ «Նաիրիտ» գործարանի տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված են մեկ ավտոսանդուղք և տասնմեկ մարտական հաշվարկ, որոնցից երկուսը՝ «Նաիրիտ» գործարանի հրշեջ ջոկատից: Դեպքի վայրում է նաև ՓԾ Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակների մոնիտորինգի խումբը:
Նախնական տվյալներով հրդեհի վայրում այրվում է էթինոլ նյութը (լաքապատող քսուկ). դեպքի վայրից հաղորդում են, որ այրվող նյութից վտանգավոր արտանետումներ չկան, բնակչությանը վտանգ չի սպառնում:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
14։ 35 Ժամը 14:00-ի սահմաններում «Նաիրիտ» գործարանում բռնկված հրդեհը մեկուսացվել է, կրակի տարածման վտանգ չկա. այրվող նյութը վտանգ չի ներկայացնում:
Տարածքի բնակիչները հրդեհից առաջ պայթյունի ձայն են լսել։
13։ 15 Սոցիալական ցանցերում ահազանգեր են հնչում Երևանում խոշոր հրդեհի մասին։ Ըստ օգտատերերի՝ հրդեհը կամ «Նաիրիտ» գործարանում է, կամ «Սպայկա»-ում։
ԱԻՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից «Ա1+»-ին հայտնեցին, որ հրդեհը նախնական տվյալներով` «Նաիրիտի» տարածքում է, հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել վեց մարտական հաշվարկ, կտրվի լրացուցիչ տեղեկություն։
[caption id="attachment_1563682" align="alignnone" width="700"]
A massive fire after explosion is in 'Nairit 1' plant in Yerevan, Armenia[/caption]
[caption id="attachment_1563681" align="alignnone" width="700"]
A massive fire after explosion is in 'Nairit 1' plant in Yerevan, Armenia[/caption]
[caption id="attachment_1563692" align="alignnone" width="700"]
28.08.2017. Yerevan, Armenia. A massive fire after explosion is in 'Nairit 1' plant in Yerevan, Armenia.[/caption]
[caption id="attachment_1563691" align="alignnone" width="700"]
A massive fire after explosion is in 'Nairit 1' plant in Yerevan, Armenia.[/caption]
[caption id="attachment_1563690" align="alignnone" width="700"]
A massive fire after explosion is in 'Nairit 1' plant in Yerevan, Armenia[/caption]
[caption id="attachment_1563689" align="alignnone" width="700"]
A massive fire after explosion is in 'Nairit 1' plant in Yerevan, Armenia[/caption]
[caption id="attachment_1563708" align="alignnone" width="700"]
A massive fire after explosion is in 'Nairit 1' plant in Yerevan, Armenia[/caption]
[caption id="attachment_1563709" align="alignnone" width="700"]
A massive fire after explosion is in 'Nairit 1' plant in Yerevan, Armenia[/caption]