Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ախտահանվել է ԳՈՒՄ-ի շուկայի տարածքը

Հասարակություն
sapc2

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ն օգոստոսի 1-ին անցկացրել է Երևանի ԳՈՒՄ-ի շուկային հարակից տարածքի՝ Խորենացի փողոցի, մսի տաղավարներին և խանութներին առընթեր մայթերի ախտահանման աշխատանքներ: Ախտահանման այս աշխատանքները կկրեն պարբերական բնույթ: Խորենացի փողոցի մսի խանութների նկատմամբ հսկողությունն ու դրանց՝ իրավական ակտերի պահանջներին համապատասխանող պայմանների ապահովումը շարունակում է մնալ Ծառայության առաջնահերթություններից մեկը: ՍԱՊԾ