Հենրիխ Մխիթարյանը նոր խաղընկեր ունի
Անգլիական «Մանչեսթեր Յունայդեթ» ֆուտբոլային ակումբն այսօր երեք տարվա պայմանագիր է կնքել կիսապաշտպան Նեմանյա Մատիչի հետ: Մանչեսթրցիները այդ տեղափոխության համար Լոնդոնի «Չելսիին» կվճարեն 35 մլն ֆունտ սթեռլինգ: Ֆուտբոլիստն անձամբ կստանա 5 մլն ֆունտ: «Ես անչափ ուրախ եմ, որ միանում եմ «Մանչեսթեր Յունայթեդին» եւ կրկին աշխատելու եմ Ժոզե Մոուրինյոյի հետ: Ես չէի կարող հրաժարվել նման առաջարկությունից», - ասել է սերբ կիսապաշտպանը: Ինչպես նշում են մասնագետները, Նեմանյա Մատիչը իսպանացի Էրերայի հետ կամրացնի կիսապաշտպանության ետին գիծը, իսկ նրանց առջեւում կգտնվեն Պոլ Պոգբան ու Հենրիխ Մխիթարյանը: Նշենք, որ մեր ֆուտոլիստն այժմ պատրաստվում է իտալական «Սամպդորիայի» հետ ընկերական հանդիպմանը: Այն տեղի կունենա օգոստոսի 2-ին, Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում: