Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռաֆայել Վահանյանը գեղեցիկ ոճով հաղթեց Նոել Շտուդերին

Սպորտ
a1vahanyan-2

Ռաֆայել Վահանյանն առաջին հաղթանակը տարավ Շվեյցարիայի Բիլ քաղաքում ընթացող շախմատային փառատոնում: Մեր վետերան շախմատիստը 6-րդ տուրի պարտիայում մրցեց միջազգային վարպետ Նոել Շտուդերի հետ: Սպիտակներով հանդես եկող Ռաֆայել Վահանյանը պայքարի ընթացքում չնայած որակ կորցրեց, սակայն անցողիկ զինվորի օգնությամբ 55-րդ քայլին մրցակցին ստիպեց անձնատուր լինել: Խաղացված տուրերից հետո մրցաշարային աղյուսակը 4,5 միավորով միանձնյա գլխավորում է ֆրանսիացի Էթիեն Բաքրոն: Նրան հաջորդում են ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովը եւ հնդիկ Պենտալա Հարիկրիշնան, որոնք առաջատարին զիջում են կես բալով: Մեր շախմատիստը վաստակած 2 միավորով բաժանում է 8-9-րդ հորիզոնակաները: Այսօր նախատեսված 7-րդ տուրում Ռաֆայել Վահանյանը սեւերով կհանդիպի հունգարացի գրոսմայստեր Պետեր Լեկոյի հետ, որը 2,5 միավորով 7-րդ տեղում է: