Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կադրային փոփոխություններ

Քաղաքականություն
9359

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ ՀՀ ԱԻՆ ՓԾ Ծառայության կազմակերպման վարչությունում, Կոտայքի մարզային փրկարարական վարչության Հրազդան քաղաքի և Երևանի փրկարարական վարչության Կենտրոն բաժնի հրշեջ-փրկարարական ջոկատներում: Նախարար Դ. Տոնոյանի այլ հրամաններով` ՀՀ ԱԻՆ Աղետների բժշկության կենտրոնի բուժկանխարգելման բաժնի պետ Լևոն Գրիգորյանին և ՀՀ ԱԻՆ ՓԾ ԵՓՎ ՓՈՒՀ բաժնի պետ-վարչության պետի տեղակալ Դավիթ Գրիգորյանին շնորհվել է փ/ծ փոխգնդապետի կոչում: ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով փ/ծ գնդապետ Դավիթ Զաքարյանն, իր դիմումի համաձայն, ազատվել է Փրկարար ծառայության կադրերի վարչության պետի պաշտոնից՝ անցնելով թոշակի: Երկար տարիների անբասիր ծառայության համար ԱԻ նախարարը Դ. Զաքարյանին պարգևատրել է մեդալով և շնորհակալագրով: Նախարարի մեկ այլ հրամանով՝ սեփական դիմումի համաձայն, աշխատանքից է ազատվել ՀՀ ԱԻՆ աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետ Հրանտ Հարությունյանը: ԱԻՆ