Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օգոստոսը սկսվում է նորմայից բարձր ջերմաստիճանով

Հասարակություն
exanak1

Հուլիսի 30-ից օգոստոսի 3-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև +38...+39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-6 աստիճանով:

Հանրապետության տարածքում՝ Հուլիսի 30-ից օգոստոսի 3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևանում՝ Հուլիսի 30-ից օգոստոսի 3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ԱԻՆ