Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայաստանը պատշաճորեն ներկայացնելը մեր գլխավոր նպատակն է» .դեսպան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
iii

Հուլիսի 23-29-ին Իրանի երեք խոշոր քաղաքներում՝ Թեհրանում, Շիրազում, Մաշհադում, անցկացվեց հայկական ֆիլմերի առաջին շաբաթը, որը նախաձեռնվել և կազմակերպվել էր Իրանում ՀՀ դեսպանության կողմից: ՀՀ մշակույթի նախարարության կողմից ներկայացված մի քանի տասնյակ ֆիլմերից ընտրվել էին Արամ Շահբազյանի, Արեն Վաթյանի, Վիգեն Չալդրանյանի, Միքայել Պողոսյանի և այլ հայ կինոռեժիսորների թվով 10 ֆիլմ, որոնց ցուցադրումը կազմակերպվել էր իրանական «Արվեստ և փորձառություն» մշակութային կազմակերպության կողմից: Ցուցադրումների ընթացքում հայ և իրանցի կինոգործիչների և փորձագետների մասնակցությամբ անցկացվեցին քննարկումներ՝ նվիրված հայկական կինոյի պատմությանը, կինոարտադրությանը, կինոյի զարգացման ժամանակակից միտումներին: ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը, Հայաստան-Իրան մշակութային համագործակցության համատեքստում բարձր գնահատելով հայկական ֆիլմերի շաբաթվա նշանակությունը, ընդգծեց նմանօրինակ միջոցառումներն պարբերական դարձնելու հայկական կողմի հանձնառությունը: Հայկական ֆիլմերի շաբաթվա արդյունքների ամփոփման ժամանակ դեսպան Թումանյանը նշեց. «Հայ մշակույթը և Հայաստանը Իրանում պատշաճորեն ներկայացնելը մեր գլխավոր նպատակն է, և այդ առումով այս միջոցառումը կարևոր քայլ էր»: ԱԳՆ