Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երբ արջերին բերեցին օպերա (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
_3D5Tmh7Iuw

Ձորում զբոսնող արջերի պատկերով եռաչափ նկարը Ազատության հրապարակում  տեղադրվել է մի քանի օր առաջ ։ Շատերը շտապում են լուսանկարվել։ Ի տարբերություն արջերի հետ լուսանկարվողների՝   ֆեյսբուքահայությունը շատ բուռն է  արձագանքել այս փաստին։   «Անճաշակությանը եւ   գռեհիկությանը չափ ու սահման չկա, այս ում մտահղացումն է, որքան գումար է դուրս գրվել,- հարցնում են Ֆեյսբուքի օգտատերերը։  Երեւանի   քաղաքապետարանից   էլ պատասխանում են  սոցիալական նույն հարթակով։  Արջերի նկարի  տեղադրումը մշակութային օջախի բակում  նրանք  բացատրում են հանգամանքով, թե այս  աշխատանքը արժանացել է միջազգային հեղինակություն ունեցող մասնագետների հավանությանը։    Երեւանի   քաղաքապետարանից նաեւ վստահեցնում են, որ սա մասնավոր պատվեր է, բյուջեից գումար չի հատկացվել, իսկ նկարը կմնա մինչեւ աշուն։ Մանրամասները՝ տեսանյութում