Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մոսկվայի «Արարատը» հարգանքով է վերաբերվում ֆուտբոլասերներին

Սպորտ
sport-ararat-moskva

Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբի նախագահ Վալերի Հովհաննիսյանը հայտարարել է, որ թիմի տնային հանդիպումների ժամանակ Էդուարդ Ստրելցովի անվան մարզադաշտի տրիբունաներից մեկը փակ կլինի: «Մենք նման որոշում ենք կայացրել, քանի որ հարգանքով են վերաբերվում Մոսկվայի «Տորպեդոյի» երկրպագուներին: Ինչպես հայտնի է, մարզադաշտի «Արեւմուտք-5» տրիբունան համարվում է տորպեդոյականների ամենահավատարիմ երկրպագուների հիմնական հավաքատեղին: Հաշվի առնելով այդ հանգամանքը, «Արարատի» տնային խաղերի ժամանակ այդ տրիբունան փակ կլինի», - պարզաբանել է ակումբի ղեկավարը: Հիշեցնենք, որ Մոսկվայի «Արարատը» հանդես է գալիս Ռուսաստանի 2-րդ դիվիզիոնի Կենտրոնական գոտում: Այսօր արարատցիներն առաջին հանդիպումը կանցկացնեն սեփական դաշտում եւ կընդունեն «Կալուգային»: Առաջնության մեկնարկային խաղում «Արարատը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով վստահ հաղթել էր Կրասնոգորսկի «Զորկուն»: