Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքիայում չի հաջողվել հաղթել թուրքին (տեսանյութ)

Սպորտ
sport-xul-hamr

Խուլ-համրերի մշակույթի եւ սպորտի պալատում այսօր տեղի ունեցավ Սուրդլիմպիկ խաղերի մեդալակիրների շնորհանդեսը: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը նրանց պարգեւատրեց դափնեպսակով:   «Եզրափակիչում ինձ մրցակից էր բաժին հասել թուրք մրցակից, եւ քանի որ մրցումները կայանում էին Թուրքիայում, ուստի շատ դժվար էր մենամարտել: Ամեն ինչ արեցի ոսկե մեդալ Հայաստան բերելու համար, սակայն չհաջողվեց: Հաջորդ խաղերում կաշխատեմ լրացնել այդ բացը», - ասաց վանաձորցի ձյուդոյիստ Ռոբերտ Գեւորգյանը, որը արծաթե մեդալ էր նվաճել այդ խաղերում: Հիշեցնենք, որ Թուրքիայի Սամսուն քաղաքում կայացած 23-րդ Սուրդլիմպիկ խաղերում հայաստանցի մարզիկները նվաճել են հինգ մեդալ: Նրանք են Ռոբերտ Գեւորգյանը, ինչպես նաեւ հունահռոմեական ոճի ըմբիշներ Ժորա Գրիգորյանը, Արարատ Սարգսյանը, Նարեկ Նիկողոսյանը եւ ազատ ոճի ըմբիշ Սարգիս Սարգսյանը, որոնք արժանացել են բրոնզե պարգեւների: