A
A
Ռաֆայել Վահանյանը պարտվեց տանտիրոջը
Շվեյցարիայի Բիլ քաղաքում ընթացող շախմատային փառատոնում կայացավ 4-րդ տուրը: Այս մրցումներում Հայաստանի ներկայացնող Ռաֆայել Վահանյանը մրցեց շվեյցարացի Նիկո Գեորգիադիսի հետ: Սպիտակներով խաղացող 66-ամյա մեր գրոսմայստերը անվստահ անցկացրեց պարտիան եւ 39-րդ քայլին պարտություն կրեց: Չորս տուրից հետո աղյուսակը գլխավորում է ֆրանսիացի Էտիեն Բաքրոն, որը վաստակել է 3 միավոր: Նրան հաջորդում են ուկրաիանցի Ռուսլան Պոնոմարյովը, չինուհի Հոու Յիֆանը եւ հնդիկ Պենտալա Հարիկրիշնան, որոնք առաջատարից ետ են մնում կես միավորով: Ռաֆայել Վահանյանը 1 միավորով կիսում է 9-10-րդ հորիզոնականները: Այսօր կայանալիք 5-րդ տուրում նա սեւերով կմրցի ռուսաստանցի Ալեքսանդր Մորոզեւիչի հետ: