Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատանի հայ ըմբիշները 3 մեդալ նվաճեցին Եվրոպայի առաջնությունում

Սպորտ
a1borba-1-1

Սարաեւոյում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի հավաքականը երեք բրոնզե մեդալ է նվաճել: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը: Առաջին մեդալը նվաճել է 50 կգ քաշային Գենիկ Ասատրյանը, որը երրորդ տեղի համար պայքարում 3:1 հաշվով պարտության է մատնել ադրբեջանցի Ռամիզ Հասանովին: Այնուհետեւ 46 կգ քաշային Առաքել Մովսեսյանը մակեդոնացի Աիդ Սալիասի հետ գոտեմարտում «կայծակնային» հաղթանակ տարավ՝ 10:0: Երրորդ բրոնզը բաժին հասավ 100 կգ քաշային Մարտին Սիմոնյանին, որը մեդալի համար մարտում մաքուր հաղթանակ տարավ Ադրբեջանի ներկայացուցիչ Համլետ Նասիբլիի նկատմամբ՝ 12:1: Թիմային հաշվարկով ազատ ոճի Հայաստանի պատանիների հավաքականը 29 երկրների պայքարում 38 միավորով զբաղեցրել է յոթերորդ հորիզոնականը: