Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվս մեկ արծաթե մեդալ՝ ազատ ոճի ըմբշամարտում

Սպորտ
b4f1048e363a97a14de8b423e24a6e44

Ֆրանկաֆոնյան 8-րդ խաղերում Հայաստանի Հանրապետության մարզական պատվիրակությունը նվաճել է ևս մեկ՝ արծաթե մեդալ: Ազատ ոճի հայ ըմբիշ, 86 կգ քաշային Մարզպետ Գալստյանը դարձել է խաղերի փոխչեմպիոն:  Հիշեցնենք, որ մեր ազատ ոճայիններն արդեն նվաճել էին 5 մեդալ՝ 1 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե: Կոտ դը Իվուարում երեկվանից իրենց մրցելույթներն են սկսել հայ ատլետները, իսկ վաղը մրցասպարեզ դուրս կգան մեր երկու ձյուդոյիստները: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն