A
A
ՌԴ են ժամանել նաև ՀՀ զինվորականները
«Միջազգային բանակային խաղեր-2017»-ին մասնակցելու համար ՌԴ են ժամանել 22 երկրների, այդ թվում՝ Հայաստանի զինվորականները. այս մասին հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարության կայքը։
Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Եգիպտոսի, Հնդկաստանի, Իրանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Չինաստանի, Սերբիայի, Տաջիկստանի, Ուզբեկստանի եւ ՀԱՀ-ի ռազմական 13 էշելոններով մրցույթների անցկացման վայրեր են հասցվել «Տանկային գումարտակ», «Ռազմաբժշկական էստաֆետա», «Բանակային հետախուզության գերազանցիկներ», «Դաշտային խոհանոց»:
Երրորդ Բանակային միջազգային խաղերը կտեւեն հուլիսի 29-ից օգոստոսի 12-ը եւ կանցկացվեն Ռուսաստանի, Բելառուսի, Ադրբեջանի, Ղազախստանի եւ Չինաստանի 22 զորավարժարաններում: