Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վրաերթի ենթարկված 9-ամյա աղջիկը մահացել է

Կարևոր լուրեր Հասարակություն
6d2fb46cafdca93f592cb0e17c270f64

Հուլիսի 21-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կապանի Բաղաբերդ թաղամասի թիվ 24 շենքի հարակից ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել 2008 թ. ծնված Օքսաննա Գրիգորյանին, որը տեղում մահացել է: Վարորդը ներկայացել է ոստիկանություն: Կատարվում է քննություն: Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը։ Ըստ մամուլի`  ավտոմեքենայի վարորդը Սյունիքի մարզի դատավորներից մեկի եղբոր որդին է,որը ձերբակալվել է։