Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարին ուղեկցել են Չեխիայի պրոբացիայի և միջնորդության ծառայություն

Պաշտոնական
davit

Պրահայում աշխատանքային այցով գտնվող Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այցելել է Չեխիայի պրոբացիայի և միջնորդության ծառայություն, ծանոթացել ոլորտի չեխական փորձին, այնուհետև ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության կայացմանն ուղղված աշխատանքները։ ՀՀ ԱՆ տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ մինչ այդ նա հանդիպել է Չեխիայի  արդարադատության նախարար Ռոբերտ Պելիկանի հետ։  Նախարարները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես, անդրադարձել են երկու երկրների  դատաիրավական համակարգերին և իրավական փոխօգնությանը վերաբերող խնդիրներին։