Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդավառը կմեկնարկի հուլիսի 22-ին

Կարևոր լուրեր Հասարակություն
299cbf1f2210aece274986a3dc381e4dd77e592a

Հարգելի համաքաղաքացիներ և մայրաքաղաքի հյուրեր, Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով  հուլիսի 22-ին, ժ. 18.00-ին կկազմակերպվի երթ Սուրբ Սարգիս եկեղեցուց դեպի Երևանի մանկական զբոսայգի, որով էլ կտրվի Վարդավառին նվիրված տոնական միջոցառումների մեկնարկը: Մանկական զբոսայգում տեղի կունենա հետաքրքիր համերգային ծրագիր: Հուլիսի 23-ին, ժ. 12.00-ին Կարապի լճի տարածքում կանցկացվի Վարդավառին նվիրված գլխավոր միջոցառումը, որտեղ բոլորին սպասվում են հետաքրքիր խաղեր, համերգային ծրագիր, ջրային դիսկոտեկ և բազմաթիվ անակնկալներ: Հետաքրքիր և ուրախ միջոցառումներ կկազմակերպվեն նաև մայրաքաղաքի վարչական շրջաններում: Սիրով հրավիրում ենք բոլորին մասնակցելու Վարդավառին նվիրված տոնական միջոցառումներին:   Երևանի քաղաքապետարան