Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

1 օրում հայտնաբերվել է 9 հետախուզվող

Պաշտոնական
2310356711436529600

Հուլիսի 19-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ բաժանմունք է ներկայացել 1988 թ. ծնված Կիմ Գ.-ն, որը հուլիսի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: *** Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի ծառայողները հուլիսի 19-ին, ժամը 18.35-ին, Ավանի Քուչակ թաղամասի թիվ 16/2 հասցեի մոտից բաժին բերման են ենթարկել 1982 թ. ծնված Ռոբերտ Ն.-ին, որը հուլիսի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 1-ին մասի մեղադրանքով: *** Հուլիսի 19-ին, ժամը 7.50-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ «Մոսկվա-Երևան» չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բաժին է ներկայացել 1990 թ. ծնված Էդվարդ Ջ.-ն, որը 2016թ. նոյեմբերի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-178 հոդվածի (խարդախության փորձ) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: *** Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցաառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 19-ին, ժամը 11.00-ին, բաժին է ներկայացել 1965 թ. ծնված Էդուարդ Շ.-ն, որը հուլիսի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի (սուտ մատնությունը) 1-ին մասի մեղադրանքով: *** Հուլիսի 19-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Մեծամորի բաժնի և անձնագրային խմբի ծառայողները բաժին բերման են ենթարկել 1981 թ. ծնված Սիմոն Թ.-ին, որը հետախուզվում էր ՌԴ Սախայի Հանրապետության ՆԳՆ կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 264`1 հոդվածի /ճանապարհատրասպորտային միջոցների երթևեկության կանոնները խախտելը/ մեղադրանքով: *** Հուլիսի 19-ին, ժամը 16.10-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները ոստիկանության Արմավիրի մարզային վարչության վետերանների հետ համատեղ անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ բաժին է ներկայացել 1987 թ. ծնված Էդիկ Խ.-ն, որը հուլիսի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 3-րդ մասի 1-ին և 1.1 կետերի մեղադրանքով: *** Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում հուլիսի 19-ին, ժամը 17.10-ին, բաժին է ներկայացել 1974 թ. ծնված Նվեր Հ.-ն, որը 2016թ. դեկտեմբերի 26-ից ՌԴ ՆԳՆ Սվերդլովսկի մարզի ՆԳԲ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 260 հոդվածի (ապօրինի ծառահատում) 3-րդ մասի մեղադրանքով: *** Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 19-ին, ժամը 10.10-ին, Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 22 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1971 թ. ծնված Դավիթ Գ.-ն, որը ապրիլի 11-ից Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: *** Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 19-ին, ժամը 18.40-ին, Սևքար գյուղի իրենց տան բակից բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Աննա Հ.-ն, որը հուլիսի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 1-ին մասի, 268 հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 1-ին մասի մեղադրանքով: