Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պավլիկ Մանուկյանը դատավորից վերելակ է պահանջել

Կարևոր լուրեր Քաղաքականություն
pavlik

Սասնա ծռերի 14 անդամների գործով այսօրվա դատական նիստը դեռ չսկսված՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշեց 20 րոպեով ընդմիջել՝ պաշտպանների ներկայությունն ապահովելու համար։ «Մի հատ լիֆտ բերեք»,- դատավորին դիմելով՝ ասաց Պավլիկ Մանուկյանը։ Հիշեցնենք, որ Սասնա ծռերի բազմաթիվ անդամներ հրազենային վիրավորումներ ունեն և դժվարությամբ են տեղաշարժվում։ «Վիրավոր մարդիկ ենք, մեզ խոշտանգում եք»,- ավելացրեց Աշոտ Պետրոսյանը։ Դատավորն այնուամենայնիվ որոշեց դատական նիստը հետաձգել, սակայն թույլ տվեց, որպեսզի Արմեն Լամբարյանը, Սամվել Մանուկյանը և Աշոտ Պետրոսյանը չհեռացվեն նիստերի դահլիճից, ընդմիջման ժամանակ մնան  տեղում։