Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սարի թաղի բարիկադների երրորդ կողմի զոհերը. factor.am (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
sari-tagh

Սարի թաղի բարիկադների երրորդ կողմի զոհերը՝ մեկ տարի առաջ։ Սարի թաղի բնակիչները դեռևս չգիտեին, որ իրենց սպասվում են բազում փորձություններ: Նրանք լսել էին , որ մի խումբ զինյալներ գրավել են ՊՊԾ գունդը, և իրավիճակով հետաքրքրվում էին այնպես, ինչպես և յուրաքանչյուր մտահոգ ՀՀ քաղաքացի: Նրանք չէին մտածում, որ այդ ամենը տևելու է օրեր, անգամ շաբաթներ, ինչի արդյունքում սահմանափակվելու է իրենց ազատ տեղաշարժի իրավունքը, գազի, էլեկտրաէներգիայի և ինտերնետ հաղորդակցության հնարավորությունը: Նրանք դեռ չգիտեին, որ այս պատմության արդյունքում իրենք էլ են տուժելու: Սարի թաղի բարիկադների երրորդ կողմի զոհերը. ովքե՞ր են նրանք և ինչպե՞ս են ապրում 2016թ. հուլիսից հետո: Դիտեք ԿԱՅԾԵՐ-ի հերթական թողարկումը: