A
A
«Արարատի» կազմը համալրել են բրազիլացի ֆուտբոլիստներ
Երեւանի «Արարատը» պայմանագիր է կնքել բրազիլացի երկու ֆուտբոլիստների հետ: Այդ մասին տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը:
24-ամյա Սիլաս Սատուռնինո Դե Սոուզան հենակետային կիսապաշտպան է, իսկ 22-ամյա Լուկաս Ամարանտե Ստրաուբը հանդես է գալիս պաշտպանական գծում:
Նշենք, որ «Արարատը» երեկ ընկերական խաղում մրցել է Իրանի փոխչեմպիոն «Էստեղլալի» հետ եւ պարտվել 1:2 հաշվով: Այսօր ֆուտբոլիստներին հանգիստ է տրվել, իսկ վաղվանից թիմը կանցկացնի երկուանգամյա մարզումներ:
