Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բողոքի ակցիա՝ Հարավային Օսիայի հետ շփման գծի մոտ. ԱլիքՄեդիա

Կարևոր լուրեր Քաղաքականություն
aliq2

ԱԼԻՔ ՄԵԴԻԱ Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի հետ շփման գծի հարակից տարածքում  բողոքի ակցիա է իրականացվել: Ակցիայի կազմակերպիչները գտնում են, որ իրական թշնամին կանգնած է շփման գծի մոտ։ «Իրական թշնամին Վրաստանում ապրող օտարերկրացիները չեն»,-այս խոսքերը նրանք ասել են՝  ի պատասխան երեկոյան Թբիլիսիում  նախատեսված «Վրացիների երթի»: Թբիլիսիից Հարավային Օսիայի հետ շփման գիծ են ուղևորվել տարբեր քաղաքական կուսակցությունների, կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ: «Մենք ուզում ենք «Վրացիների երթին» զուգահեռ կանգնել օկուպացիոն գծում: Ուզում ենք մեր քաղաքացիների եւ օտարերկրացի երկրպագուների համար բացահայտել, որ մեր գլխավոր խնդիրը օկուպացիան է: Մեր պետության ամբողջականության թշնամին կենտրոնական մայրուղուց մի քանի մետր այն կողմ տեղակայված ռուսական բանակն է եւ ոչ թե Վրաստանում օրենքով բնակվող օտարերկրացիները: Ուզում ենք առանց աղմկոտ հայտարարությունների կանգնել շփման գծի մոտ, ցույց տալ աշխարհին, որ Վրաստանի քաղաքացիներին անհանգստացնում է օկուպացիան»: aliq1 Հիշեցնենք՝ բողոքի ցույց անկացնելու որոշումը ծագեց օրեր առաջ, երբ ռուս զինվորականները սահմանը նաշախնող նշանը 500 մետրի չափով դեպի վրացական կողմ տեղափոխեցին: «Ալիք» մեդիայի նկարահանող խումբը  հետևել է ակցիայի ընթացքին։ aliq3