Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Չի կարելի ասել՝ Ստեփանակերտում անվտանգ է, Թալիշում՝ վտանգավոր» (տեսանյութ)

Քաղաքականություն
mip

Արցախի մարդու իրավունքները փորձ է արվում պաշտպանել եվրոպական չափորոշիչներին համապատասխան. այս մասին այսօր «Ա1+»-ի հարցին ի պատասխան ասաց  Ռուբեն Մելիքյանը. «Մեր հնարավորությունների սահմանում անընդհատ փորձում ենք իրավական դիրքորոշումներն արտահայտել, հղում անել եվրոպական իրավապաշտպան համակարգին»: Անդրադառնալով սահմանային լարվածությանն ու այս պահին Արցախի ժողովրդի անվտանգությանը՝ Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ Արցախի Հանրապետությունը փորձում է անել իրենից կախված ամեն բան, որպեսզի անվտանգության մակարդակը հնարավորինս բարձր լինի. «Այսքանով հանդերձ, բոլորը գիտեն, թե ինչ հակառակորդի հետ գործ ունենք: Անվտանգությունը սև-սպիտակ երևույթ չէ: Չի կարելի ասել, որ Ստեփանակերտում բացարձակ անվտանգ է, Թալիշում՝ բացարձակ վտանգավոր: Անվտանգությունը մակարդակներ ունի: Բնականաբար, շփման գծից հեռավորությունը որոշակի ազդեցություն է ունենում անվտանգության մակարդակի վրա»: