Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մահացել է Անդրիաս Ղուկասյանի հայրը

Հասարակություն
Andrias-Xukasyan

 «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ,  Սարի թաղի դեպքերով կալանավորված Անդրիաս Ղուկասյանի հայրը՝ Մարատ Ղուկասյանն,  այսօր մահացել է:    Անդրիաս Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանն «Ա1+»-ին փոխանցեց, որ միջնորդություն են ներկայացրել Էրեբունի  եւ Նուբարաշեն վարչական շրջանների  ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանին, որպեսզի դատարանը թույլ տա՝ Անդրիաս Ղուկասյանը մասնակցի հոր հոգեհանգստի եւ  հուղարկավորման արարարողությանը: Հոգեհանգստի արարողությունը տեղի է ունենալու հուլիսի 15-ին, իսկ հուղարկավորությունը՝ հուլիսի 16-ին: Հայրը վերջին մեկ տարում որդուն այդպես էլ չտեսավ: Ընդդիմադիր գործիչը մեղադրվում է անկարգություններ կազմակերպելու, ՊՊԾ գունդ մտնել ցանկանալու մեջ։  Նա 2016 թվականի հուլիսի 31-ից գտնվում է անազատության մեջ: