A
A
Հայաստանը երեք մասնակից կունենա շախմատի աշխարհի գավաթում
Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է տղամարդկանց շախմատի 2017 թվականի աշխարհի գավաթի խաղարկության մասնակիցների նախնական կազմը: Հայաստանն այդ մրցումներում ներկայացված է երեք շախմատիստներով: Նրանք են գրասմայստերներ Լեւոն Արոնյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Հրանտ Մելքումյանը: Գավաթի համար պայքար կմղեն եւս երկու հայազգի շախմատիստներ՝ Վարուժան Հակոբյանն ու Սամուել Սեւյանը, որոնք հանդես են գալիս ԱՄՆ-ի դրոշի տակ: Այս տարվա աշխարհի գավաթը տեղի կունենա Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, սեպտեմբերի 2-27-ը: Ինչպես հայտնի է, մրցաշարն անցկացվում է նոկաուտ մրցակարգով եւ սկսվում է 1/64 եզրափակիչից: