Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը խաղաղ դաշն կնքեց Պյոտր Սվիդլերի հետ

Սպորտ
unnamed-27

Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան Պրիի երրորդ փուլի 5-րդ տուրում Լեւոն Արոնյանն ոչ-ոքի խաղաց Ռուսաստանի ներկայացուցիչ Պյոտր Սվիդլերի հետ: Կողմերը հանգիստ սկսեցին պարտիան, արագ փոխանակեցին խաղաքարերը եւ արդեն 35-րդ քայլին խաղաղ դաշն կնքեցին: Հինգ տուրից հետո Լեւոն Արոնյանը վաստակել է 3 միավոր եւ շարունակում է հետապնդել միանձնյա առաջատար Թեյմուր Ռաջաբովին, որը կես միավոր ավելին ունի: Վաղը մրցաշարում հանգստյան օր է, իսկ հուլիսի 12-ին տեղի կունենա 6-րդ տուրը: