Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավելի ծանր է կալանավայրում ապրել, քան գնդակահարվել. Ն. Փաշինյանի նկատառումները

Քաղաքականություն
kalanavor

Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն  այսօր իր ելույթում անդրադարձել է  ցմահ ազատազրկման դատապարտված անձանց: Փաշինյանն իր խոսքում նշել է, որ Հայաստանում  կա 97 ցմահ ազատազրկման դատապարտված անձ եւ  21-րդ դարում պիտք է հաշվի առնել նրանց իրավունքների պաշտպանության հարցը: Պատգամավորն անդրադարձել է նաեւ այդ անձանց պահման վայրերին եւ պատժախցերին. «Մենք պետք է հոգ տանենք ցմահ ազատազրկման դատապարտված մարդկանց պայմանների մասին: Շատ ավելի ծանր է նման պայմաններում ապրել, քան մարդկանց գնդակահարել: Դատապարտվածների կեսից ավելին պահվում է իրենց ընտանիքի անդամների կողմից: Այստեղ մեծ կոռուպցիոն ռիսկեր կան, գումարները փոշիացվում են: Գոնե ցմահ ազատազրկման դատապարտվածների համար կարելի է արժանավայել պայմաններ ապահովել: Դա առաջին հերթին մեր հանրության քաղաքակրթության մակարդակի հարց է»: Նիկոլ Փաշինյանը նաև մի նկատառում է հայտնում. «ՄԻՊ Արման Թաթոյանին ՀՀԿ-ականները գովեստի խոսքեր են ասում ԱԺ-ում, դա խոսում է այն մասին, որ Թաթոյանը մյուս օմբուդսմենների պես ժամկետից շուտ ստիպված չի լինի հրաժարական տալ»: