Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարտի 1-ի շատ հանգամանքներ դեռևս անհայտ են. Գևորգ Կոստանյան (տեսանյութ)

Քաղաքականություն
kostanyan

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ  Գեւորգ Կոստանյանի համար միանշանակ է՝ մարտի 1-ում բացահայտման ենթակա շատ բաներ կան։ Ըստ Գեւորգ Կոստանյանի, մարտի 1-ի գործով այսօր կա քննչական պլան եւ քննիչն իրականացնում է այդ պլանը: Ինչու՞ գործը տեղից չի շարժվում, նախկին գլխավոր դատախազը չի կարող ասել: Ինքը բավարար հիմքեր չունի ասելու, որ իշխանությունը չի ուզում բացահայտել մարտի 1-ը. «Ով նման հետեւություն է անում, ինքը ուղղակի տեղյակ չի քննչական ինչ գործողություններ են իրականացվում»: Նախկին գլխավոր դատախազն այսօր էլ վատ չի զգում այն դանդաղությունից, որով իր կարծիքով քննչական մարմինները փորձում են բացահայտել մարտի 1-ը: Կարեւորն արդյունավետությունն է. «Գործեր կան եւ համաշխարհային մակարդակով, որոնք կարող են բացահայտվել եւ 10 տարի եւ 20 տարի եւ 30 տարի հետո»: Այս մարդը զարմանում է, երբ լրագրողներն ասում են, թե կա տեսակետ, ըստ որի մինչեւ իշխանություն չփոխվի, մարտի 1-ը չի բացահայտվի. «Այսինքն, դուք համաձայն եք, որ քրեական գործը քաղաքակա՞ն է»: «Ես ե՞րբ նման բան ասեցի»: Ըստ պարոն Կոստանյանի, մարտի 1-ի բացահայտման համար նույնիսկ քաղաքական կամքի անհրաժեշտություն չկա, որովհետեւ սա քրեական գործ է: Իսկ այն պնդմանը, որ ոչ ոք չի հիշում, թե վերջին անգամ երբ է նախաքննական մարմինը որեւէ տվյալ ներկայացրել մարտի 1-ի գործի քննության ընթացքից, պարոն Կոստանյանը թեման փակում է երեք բառով. «Դիմեք նախաքննական մարմնին»: