Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համբուրգում մեկնարկել է Թրամփ-Պուտին հանդիպումը (տեսանյութ)

Քաղաքականություն
524C4E7A-7FC7-4586-8ABC-2E15AB885776_cx0_cy11_cw0_w1023_r1_s

Համբուրգում  քիչ առաջ մեկնարկել է ԱՄՆ- ի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը: Նրանք առաջին անգամ եմ դեմառդեմ հանդիպում։ Այս մասին գրում է BBC-ին։ Վլադիմիր Պուտինը մինչ հանդիպումը ասել է, թե ամերիկացի պաշտոնակցի հետ առանձնազրույցից «արդյունքներ է ակնկալում»: Թրամփն իր հերթին հայտարարել է, որ  այդ հանդիպումը դրական է լինելու երկու երկրների «ու բոլորի համար»: Նաև ասելով, որ անհամբերությամբ սպասում է, որ Պուտինի հետ բազմաթիվ հարցեր կքննարկի։ « Մեծ պատիվ է ինձ համար այստեղ Ձեզ հետ գտնվել»,- ասել է Թրամփը Պուտինի հետ հանդիպման ժամանակ։ Իսկ Վլադիմիր Պուտինը պատասխանել է այսպես. «Ես հուսով եմ, որ ինչպես ասացիք՝ այս հանդիպումը դրական արդյունք կունենա»։ Երկու նախագահների հանդիպմանը մասնակցում են նաև ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: