Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պուտինն ու Թրամփը միմյանց ձեռք են սեղմել. կբարձրացվի ամառանոցների վերադարձի հարցը (տեսանյութ)

Քաղաքականություն
putin-trump

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինն այսօր Համբուրգում հանդիպել են նույն սրահում, որտեղ մեկնարկել է «Մեծ քսանյակի»՝ G20-ի գագաթնաժողովը։ Գերտերությունների երկու ղեկավարները հանդիպել են ձեռքսեղմումով՝ շեշտել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի ուշ նախատեսվում է Պուտին-Թրամփ առանձին հանդիպում: Օրակարգում Սիրիայի և Ուկրաինայի հարցերն են, Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը և պայքարը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ։ ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ ռուսական կողմը կբարձրացնի նաև Նյու Յորքի և Մերիլենդի դիվանագիտական ամառանոցների վերադարձի հարցը։ Մինչ այդ, մամուլը կանխատեսումներ է անում ու համեմատում երկու լիդերներին. ով ում կգերազանցի՝ ԿԳԲ-ի գործակա՞լը կշահի, թե՞ շոումենը։ put-tr _96841654_composite _96840316_694f2bf5-95f0-48d0-ba0a-7573ffdf82de