Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե ԵՏՄ-ին չանդամակցեինք, ավելի մեծ տնտեսական խնդիրներ կառաջանային». նախարար (տեսանյութ)

Տնտեսություն
Suren-Karayan

Տնտեսական ներդրումների և զարգացման նախարար Սուրեն Կարայանը գոհ է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության ցուցանիշներից. «Ապրանքաշրջանառությունը ՀՀ-ի և ԵՏՄ երկրների հետ տարեցտարի աճել է։ 2016-ին վերամշակված արտադրանքի արտահանումը ՌԴ աճել է 51.3%-ով։ Իսկ Ղազախստան, Ղըրղըզստան և Բելառուս այն աճել է անգամներով»։ Նախարարի խոսքով՝ շնորհիվ ԵՏՄ-ի՝ ներդրողները շահագրգռված են Հայաստանում ներդրումներ անել.«Որովհետև ներդրումներ անելով Հայաստանի Հանրապետությունում, իրենք մուտք ունեն 180 միլիոնանոց շուկա»։ Միանալով ԵՏՄ-ին Հայաստանը կարող է էներգակիրներ ներմուծել առանց արտահանման մաքսատուրքերի. «ՀՀ ներկրվող հիմնականում գազը և այլ էներգակիրներ արտահանման մաքսատուրքերով չեն հարկվի, և դրա պատճառով ՀՀ-ում գինը չի բարձրանա»։ Սուրեն Կարայանը ԵՏՄ-ում լավ երևույթներից բացի, այլ բանի մասին չի կարող խոսել. «Չեմ կարող արձանագրել, որ ինչ-որ մեծ բացասական երևույթներ մենք տեսել ենք»։ Լրագրողները նրան հիշեցնում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տվյալները, մասնավորապես մեկ ցուցանիշ՝ 2016-ի հունվարի 1-ից հետո առաջին անգամ այս ապրիլին Հայաստանի առևտուրը ԵՏՄ այլ երկրների հետ անկում է ապրել։ Ինչո՞վ սա կբացատրի պարոն Կարայանը. «Ես նորից շարունակում եմ պնդել, եթե մենք չանդամակցեինք ԵՏՄ-ին, ապա ավելի մեծ տնտեսական խնդիրներ կառաջանային, քան հիմա։ Ես կարող եմ նշել, որ այս տարվա առաջին հինգ ամսվա տվյալներով ՀՀ-ի արտահանումը դեպի ԵՏՄ շուկա 25%-ով աճել է նախորդ տարվա 51%-անոց աճի վրա»,- պատասխանեց նախարարը։ Մանրամասները՝ տեսանյութում