Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վարսավիր»-ը ՌԴ ապրանք ներմուծողներից գումար է պահանջում (տեսանյութ)

Տնտեսություն
alexanyan-nkar

«Եթե Հայաստանը չմտներ Եվրասիական տնտեսական միություն, ի՞նչ պետք է անեինք»,- հարց է բարձրացնում  «Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի Հանրապետության երկու տարին» խորագրով կլոր սեղանին մասնակցող Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը։ Նրա գնահատմամբ՝ ԵՏՄ մուտքով հայ գործարարները օգուտներ են քաղել. «Այն շուկաները, որ նախկինում ունեինք, այդ շուկաներում արդեն հստակ ենք կարողանում ներդրումներ կատարել։ Վիետնամն էլ կարող է միանալ, տնտեսապես ավելի լավ վիճակում մենք կլինենք։ Առաջ մրցակցային դաշտ չկար ԱՊՀ նախկին երկրներում, հիմա այնտեղ խնդիրներն էլ է փոխվել, պարզապես այսօր պետք է որակյալ արտադրանք ունենալ»։ Չնայած պարոն Ալեքսանյանի լավատեսությանը, հայ գործարարները ռուսական մաքսատներում նախկինի պես կոռուպցիոն խոչընդոտների են հանդիպում։ Օրինակ՝ «Վարսավիր» ածականով մեկը մաքսատանը Ռուսաստան ապրանք տանողներից անօրինական գումարներ է պահանջում, միայն այդ դեպքում թույլ տալով մեքենաներին շարժվել Ռուսաստան։ Այս մասին հաճախ բարձրաձայնում է արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը։ Ինչո՞ւ է այդպես, պարոն Ալեքսանյանը գիտի. «Մեր բիզնեսմենների որոշ մասի իրավաբանական կրթության պակասն է, որ իրենք չգիտեն այդ օրենքները։ Իրենք սովորել են ինչ-որ մի ձևով սահմանն անցնել, հիմա դա փոխվել է, իրենք համարում են դա վատ է։ Ես չեմ ասում այդպիսի բան չկա, բայց պետք  է ճշտել դրա պատճառը»։ Մանրամասները՝ տեսանյութում