Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բռնությունը բռնություն է ծնում. ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը

Կարևոր լուրեր Քաղաքականություն
osce

5 Հուլիս  2017 - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) տեղեկություն են ստացել սույն թվականի հուլիսի 4-ին Ֆիզուլիի շրջանի Ալխանլու գյուղում  նոր բռնության դեպքերի մասին,  որը բերել  է զոհերի՝ նաև խաղաղ բնակչության շրջանում: 
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: «Բռնությունը ծնում է բռնություն, ուրիշ ոչինչ: Միակ ընդունելի և մարդկային ուղին այս երկարատև հակամարտությունը լուծելու համար վերադառնալն է բանակցությունների սեղան»,- ասված է հայտարարության մեջ:    ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները իրենց ցավակցությունն են հայտնում զոհերի հարազատներին: