Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՏՄՊՊՀ-ն արգելում է գերադրական աստիճանի գործածումը

Տնտեսություն
meat

Հանձնաժողովը շարունակում է սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրություններ իրականացնել գովազդային շուկայում՝ հնարավոր անբարեխիղճ մրցակցության հայտնաբերման և կանխարգելման նպատակով: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Ցարիցինո» մսամթերքի կոմբինատի»  կողմից հեռարձակվող գովազդը պարունակում է անբարեխիղճ մրցակցության տարրեր, քանի որ այն մի կողմից կարող է մոլորեցնել սպառողներին՝ տնտեսվարողի կողմից առաջարկվող արտադրանքի վերաբերյալ, իսկ մյուս կողմից վնասել նմանատիպ գործունեությամբ զբաղվող այլ տնտեսվարողների շահերին: Հանձնաժողովը բազմիցս անդրադարձել է, որ տնտեսվարողը պարտավոր է օրենքի պահանջին  համապատասխան, գովազդվող ապրանքի վերաբերյալ ապառողին տրամադրել միայն ամբողջական, հավաստի և լիարժեք տեղեկատվություն՝ առանց վնասելու մրցակիցների շահերին:   «Ցարիցինո» մսամթերքի կոմբինատի»  գովազդում սպառողներին տեղեկացվում է, որ իրենց «արտադրանքի համն անկրկնելի է և սպառողները պարզապես այլընտրանք չունեն, քանի որ այլ տարբերակ չկա և չի կարող լինել»: Տնտեսվարողները պետք է զերծ մնան գովազդում գերադրական աստիճան արտահայտող բառերի  օգտագործումից: Օրենքի խախտման և անբարեխիղճ մրցակցության դրսևորման համար  ««Ցարիցինո» մսամթերքի կոմբինատ» ընկերությունը ենթարկվեց պատասխանատվության՝ ստանալով նախազգուշացում: ՏՄՊՊՀ