A
A
Հնարավոր է՝ մենք պարբերաբար օգտվում ենք ադրբեջանական մթերքից (տեսանյութ)
ԱԺ մշտական հանձնաժողովներում այսօր 2016թ. պետական բյուջեի կատարողականի քննարկմանը Ելք դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանը Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանից հետաքրքրվեց` արդյո՞ք 2016թ. ընթացքում ադրբեջանական փաթեթավորման միրգ-բանջարեղենի ներմուծում եղել է, եւ, ընդհանրապես, մաքսային վերահսկողության տա՞կ է դա, թե ոչ։ Իգնատի Առաքելյանը նշեց, որ 2016թ. մասին որեւէ տվյալ չունի. «Օրենքով սահմանված չէ` որտեղից կարող ենք ներմուծել, որտեղից` ոչ։ Այդ պատճառով խնդիրը ունենալու ենք, կարեւորը օրինական լինի»: «Կարո՞ղ ենք ֆիքսել, որ պարբերաբար մենք օգտվում ենք ադրբեջանական մթերքից»,- ճշտեց Մանե Թանդիլյանը։ «Համենայնդեպս, ըստ մամուլի, այդպես է ստացվում»,-արձագանքեց նախարարը։