Ուղիղ. Սասնա ծռեր, ԵԽԽՎ, Թուրքիա (տեսանյութ)
Հունիսի 30-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Անժելա Սանտիագոն (Պորտուգալիա, ֆագոտ) և Յուգինյո Գերցան (Իտալիա, գալարափող): Թեմա՝ Ալ. Հարությունյանի անվան փողային գործիքների միջազգային փառատոն: Հունիսի 30-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը: Թեմա՝ նախագահի ելույթը Կառավարությունում, Թուրքիայի անեքսիան Նախիջևանի նկատմամբ: Հունիսի 30-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հոգևոր Հայաստան» նախաձեռության աջակից Աշոտ Մանուչարյանը: Թեմա՝ ԵՄ-ի հետ համագործակցության հեռանկարներ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան կողմի ելույթները, ԵԽԽՎ նախագահ Պեդրո Արգամունտի դեմ ստորագրահավաք: Հունիսի 30-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են ԵՊՀ Բանասիրության ֆակուլտետի դոցենտ, մասնագիտությամբ լեզվաբան Նարինե Դիլբարյանը և իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: Թեմա՝ բռնություններ Սասնա Ծռերի անդամների նկատմամբ: